22 Հոտ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էջմիածնում 6 անձ է բերման ենթարկվել

Էջմիածնում 6 անձ է բերման ենթարկվել

Էջմիածնից բերման են ենթարկվել, այնուհետև ձերբակալվել 6 անձ. այս մասին ABC media-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով:

Այսօր Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի մոտ, որտեղ նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի այցը, բողոքի ակցիա էր պլանավորված: Ակցիայից անմիջապես առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել են դրա պոտենցիալ մասնակիցները: