22 Հոտ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս հարթակի վրա են մեր հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ. Բագրատ Սրբազան

Այս հարթակի վրա են մեր հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ. Բագրատ Սրբազան

3-4 տասնյակ անձինք, որ երեկ մասնակցում էին անհնազանդության ակցիաներին, բերման են ենթարկվել, նրանց ծեծել են, ու վնասվածքներ պատճառել: Պիտի խնդրեմ, որ նրանք անպայման բեմ բարձրանան. այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց հայտարարեց Բագրատ Սրբազանն ու բեմ հրավիրեց երեկ բերման ենթարկվածներին:

Նրա խոսքով` երեկ նաև հերոսի մայր տիկին Գոհարին են քաշքշել, որը մեր ամոթն է:

«Մեր զորակցությունն ենք հայտնում բոլորին և հատկապես` մեր շատ սիրելի հայրենիքի մորը` Գոհարին»,- ասաց Սրբազանը:

Նա նաև նշեց, որ այսօր այս հարթակի վրա են մեր հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որոնք թե´ մտքի, թե´ հոգու և թե´ուժի կրողներն են: