21 Հոտ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջակ մի՛ եղեք ու միջակության մի՛ տարեք պետությունը․ Բագրատ Սրբազան 

Միջակ մի՛ եղեք ու միջակության մի՛ տարեք պետությունը․ Բագրատ Սրբազան 

Այսօր՝ առավոտյան ժամը 12։00-ից, Երևանի պետական համալսարանի բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բաց դասախոսություն անցակցրեց հավաքվածների հետ, որոնց թվում ուսանողներ, դասախոսներ ու այլ քաղաքացիներ էին։ «Չգիտակցված մեղք գործելն ու դրանից չհրաժարվելն է մեզ ու մեր երկիրը տանում աղետի։ Եթե չկա մեղքի գիտակցում, չկա նաև զղջում ու մաքրում»,-ընդգծել է Բագրատ Սրբազանը։ Սրբազանն ուսանողներին լավագույնը լինելու պատգամ տվեց։ «Ուսումնառությունը չպետք է սահմանափակվի լսարանում։ 

Դուք ուսումնառություն պետք է ստանաք կյանքի հորձանուտներում։ Իմ կյանքի փորձով տեսել եմ այդ ընթացքում առաջացած վախերը, երկյուղները, տեսել եմ մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչների ու նրանց հետ ուսանել եմ։ Այդ ժամանակ «անունով մարդ» չեմ եղել, եղել եմ իմ ժողովրդի ներկայացուցիչը, եղել եմ ազգս նկարագրող կերպարը, որով էլ այդ պահին ճանաչել են ինձ, ճանաչել են որպես հայ։ Այսինքն՝ ինչ որ տեղի է ունեցել ինձ հետ, վերագրել են ոչ թե իմ անձին, այլ՝ ազգին։ Այդպիսով՝ հաջորդ հային հանդիպելուց նրանք կամ լավ տրամադրությամբ կլինեն, կընդունեն, կամ վատ՝ մտածելով, թե բոլորն են նույնն են․ սա ամբողջ աշխարհում է այսպես»,- փորձով կիսվելով՝ ասել է Բագրատ Սրբազանը։ Մեզ փոխանցված գրականությամբ անգամ տեսնում ենք՝ ինչպես են մեր հայրերը նկարագրել հային՝ ասել է Բագրատ Սրբազանն ու մեջբերել՝ «Հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը»։ 

«Մեզ այդ կերպով են պատկերացրել ու ավանդել մեր հայրերը՝ որպես գոյաբանություն, բայց միշտ ասել եմ՝ այդ գոյաբանությունը վարք պետք է դառնա։ Այդ ճանապարհին հատկապես դուք, սիրելի՛ ուսանողներ, մեծ բան ունեք անելու, որովհետև վաղը ավարտելու եք համալսարանն ու կամ դառնաք ողորմություն խնդրողներ՝ աշխատանքի և կյանքի համար, կամ գալու են ձեր դուռը բախեն ու ձեր ուզած պայմաններով հարցնեն՝ ինչո՞վ կարող եք օգտակար լինել»,- ասել է Սրբազանը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարևոր ջրբաժան է համարում՝ ողորմություն խնդրող դառնալ ու ինքնուրույն գործողի միջև ընտրություն կատարելը։ Այս նույն ընտրության առաջ կանգնած է նաև պետությունը։ Միջակ, թույլ լինելու փոխարեն, լավագույնին պետք է ձգտելէ ընդգծել է Սրբազանը։ «Այս նույն տրամաբանությամբ պետք է լինի պետությունը․ ընտրել հատուկ մարդկանց գերատեսչությունները ղեկավարելու, որպեսզի ունենանք, օրինակ, ամենալավ կրթական, առողջապահական համակարգ, մրցունակ տնտեսական կառույց, շատ ամուր Զինված Ուժեր, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ամենասուր միտքը, կերպը, եղանակն ու այսպես շարունակ։ Մենք այս լավագույնի ձգտումը չունենք հիմա, միջինացված, նույնիսկ ավելի ցածր՝ հարմարվելու հոգեբանությամբ ենք ապրում։ Նույն վիճակն է ուսանողական, դպրոցական նստարաններին, կյանքում»,- ասել է Բագրատ Սրբազանը։ Այս ճանապարհին, որպես ամենակաևոր ցուցում, Սրբազանը խորհուրդ է տվել ճշմարտության ու արդարության նկատմամբ ոչ մի կոմպրոմիս չունենալ ու այս արժեքների պահպանման համար ոչինչ չխնայել։ «Ոչ մի զիջում չունենաք՝ ինչ էլ որ կտրեն ձեզանից, ինչպիսի զոհաբերություն էլ, որ պահանջվի ձեզանից։ Մի հարմարեցրեք սուտը, կեղծիքը ձեզ, մի փորձեք իրավիճակը հարմարեցնել կամ հարմարվել, այլ անաչառ կերպով բացարձակության մասին մտածեք՝ ճշմատությունը, արդարությունը պահելու։ Վերացական չլինելու համար օրինակ բերեմ․ դուք աշխատանքի կընդունեք այն մարդուն, որ իր գործում գիտակ է, թե որ ձեր բարեկամն է։ Զիջում, կոմպրոմիս չունենալու արտահայտչամիջոցներից մեկն է ուղղակի»,- ասել է Բագրատ Սրբազանը։