Պատմության մեջ առաջին անգամ գրունտ է բերվել Լուսնի հակառակ կողմից
Չինական Chang’e-6 լուսնային մոդուլը երեքշաբթի վերադարձավ Երկիր մոլորակ՝ հաջողությամբ ավարտելով Լուսնի հակառակ կողմում նմուշներ ձեռք բերելու իր պատմական առաքելությունը։
Հաջողված առաքելությունը Չինաստանի համար կարևոր իրադարձություն է երկիրը տիեզերական գերտերություն դարձնելու գործում։
Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առաքելությունն անվանել է «հերթական նշանակալից նվաճում տիեզերքում»:
Պեկինը նախատեսում է մինչև 2030 թվականը տիեզերագնացներ ուղարկել Լուսին և հետազոտական բազա կառուցել լուսնային հարավային բևեռում։
Chang’e-6 մոդուլը ամենայն հավանականությամբ Երկիր է վերադարձել մինչև 2 կիլոգրամ լուսնային փոշով և ապարներով, որոնք կուսումնասիրեն չինացի հետազոտողները՝ նախքան միջազգային գիտնականների համար հասանելի դառնալը։
Փորձագետները նշում են, որ նմուշների վերլուծության արդյունքները կարող են օգնել գիտնականներին ուսումնասիրել Լուսնի, Երկրի և Արեգակնային համակարգի էվոլյուցիան, միաժամանակ օգնելով Չինաստանին՝ օգտագործել Լուսնի ռեսուրսները՝ ուսումնասիրությունները շարունակելու համար: