25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Известия -ն վերլուծել է ՀՀ-ում բողոքի ակցիաները, նոր պատերազի հավանականությունը և անվտանգության նոր երաշխավորների փնտրտուքները

Известия -ն վերլուծել է ՀՀ-ում բողոքի ակցիաները, նոր պատերազի հավանականությունը և անվտանգության նոր երաշխավորների փնտրտուքները

Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ դիմակայություն են ցույց տվել փողոցում անցկացվող բողոքի ակցիաներին։ Բացի այդ՝ Փաշինյանի թիմն աջակցություն է ստացել արևմտյան երկրներից, գրել է «Известия»-ն։ Այսպիսով՝ Վաշինգտոնը և Բրյուսելը երբեք չեն դատապարտել ցուցարարների դաժան ցրումը, թեև այլ դեպքերում նրանք առանց հապաղելու արձագանքում են նման դրվագներին։ Ավելին, յուրաքանչյուր խոշոր ակցիայից առաջ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այցելել է Երևան։ Այսպես, մայիսի 26-ի հանրահավաքից առաջ հանրապետություն է եկել ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը, իսկ հունիսի 12-ից առաջ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Փորձագետ Նիկոլայ Սիլաևն ընդգծել է, որ բողոքի տրամադրությունների աճը հիմնականում ինքնաբուխ էր: Նրա խոսքով՝ այդ պատճառով, ընդդիմությունը վատ էր պատրաստվել այս ալիքին՝ հստակ այլընտրանք չունենալով ներկայիս քաղաքական կուրսին։ Ըստ փորձագետի՝ հայ հասարակությունը նոր պատերազմ չի ուզում, սակայն դա դեռևս կարող է անխուսափելի լինել, քանի որ Բաքուն և Անկարան միշտ չէ, որ պատրաստ են դադարեցնել և սահմանափակել իրենց ախորժակը։

Կայքը նաև անդրադարձել է հարցին, թե ո՞վ կարող է լինել ՀՀ անվտանգության երաշխավորը, եթե ոչ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն։ Թուրք քաղաքագետ Իքբալ Դուրրեն ընդգծել է. «Եթե Հայաստանը ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա երկրիի ղեկավարությունը պետք է խոստովանի, որ ընդհանրապես կոնֆլիկն չունի, մասնավորապես, դաշինքի անդամներից մեկի՝ Թուրքիայի հետ պատմական առումով։ Այսինքն՝ եթե Երեւանն ամրապնդի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ապա ստիպված կլինի հրաժարվել իր շատ ցանկություններից ու պահանջներից»։

Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ Անկարան, որը միշտ օգնել է Բաքվին, այդ թվում՝ ռազմական առումով, կարող է հավանություն տալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը։ Եթե հանրապետությունը դուրս գա ՀԱՊԿ-ից, ըստ էության, չկա այլընտրանք, որը կարող է երաշխավոր դառնալ Հայաստանի համար։ «Ես Հայաստանի անվտանգության իրական երաշխավորներ չեմ տեսնում նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում։ Կարծում եմ, որ հանրապետությունը հիմնականում հույսը դնում է Ֆրանսիայի վրա, բայց թե որքանով է դա արդյունավետ, վիճելի է»,- նշել է Իքբալ Դյուրը:

Հայաստանը կարող է փորձել նաև ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ։

«Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են գործում ԱՄՆ երաշխիքները Մերձավոր Արևելքում կամ այլ տարածաշրջաններում, որտեղ նրանք փորձում էին կառավարել և երաշխավորել անվտանգությունը: Արդյունքներ չկան», – նշել է փորձագետը։