Խորհրդարանը չկարողացավ ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին
Հայաստանի խորհրդարանը ևս մեկ անգամ չկարողացավ ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։ Ազգային ժողովի պատգամավորները չեն մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությանը։
Թափուր պաշտոնի համար առաջադրվել են փաստաբաններ Նարինե Ավետիսյանի և Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությունները։
Գաղտնի քվեարկությունը սկսվել էր 17:30-ին և շարունակվել մինչև 18:00-ն։ Պատգամավորներից ոչ մեկը այդպես էլ չի մոտեցել քվեատուփերին։