
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտ էլեկտրական ենթակայան է այրվում
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արտաշիսյան 46/1 հասցեում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ին հարող տարածքում էլեկտրական ենթակայան է այրվում. ABCmedia–ին տեղեկացրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Այս պահին դեպքի վայր են հասել 2 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվում էր տրանսֆորմատորը»,-ասել է Նարեկ Սարգսյանը։