Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ երեկ նա ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ, ՔՊ վարչության նիստում որոշվել էր, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից նա նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։