Ավտոբուսի վարորդների շարքում քաղաքապետարանի այլ ծառայություններից աշխատակիցներ չկան
Այսօր հասարակական տրանսպորտը աշխատում է ամբողջ շարժակազմով։ Նրանց թվում քաղաքապետարանի այլ ծառայություններից աշխատակիցներ չկան։ ABCmedia-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Աշխատանքից ազատված վարորդներին փոխարինել ենք ռեզերվային վարորդներով։ Նրանք աշխատում են ժամանակավոր մինչև մշտական աշխատողներ ունենալը։ Մեր վարորդների շարքում քաղաքապետարանի ծառայություններ մատոցող այլ աշխատակիցներ չկան»,- նշեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Մինչդեռ երեկ հասարակական գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ 61 համարի ավտոբուսը սպասարկում էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» աշխատակիցը։ Տեսանյութում Չախոյանը հարցնում է՝ տիրապետում եք երթուղուն, վարորդը պատասխանում է՝ 80 տոկոսով գիտի, մնացածը տեղեկացնում են։ Քաղաքապետարանից չհերքեցին փաստը։ Նշեցին՝ ստեղծված վիճակը կարգավորելու համար եղել են այլ աշխատակիցներ։