
Ծաղկաձորում կվադրոցիկլի կողաշրջվելու հետևանքով տուժած տղաներից մեկին վիրահատել են
Ծաղկաձորում կվադրոցիկլի կողաշրջվելու հետևանքով տուժած տղաներից մեկին վիրահատել են, մյուսը առաջին բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը դուրս է գրվել։ ABC media-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Հեմոդինամիկ վիճակը կայուն է, հետազոտություններ պիտի անցնի, բժիշկների վերահսկողության տակ է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Ծատրյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին, Ծաղկաձորում կվադրոցիկլ է կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել է 16-ամյա երկու աղջիկ, երկու տղա՝ վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։