12 Հնս
2025
31.1° c ԵՐԵՎԱՆ
22.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն Ճամբարակ քաղաքում. կա 5 զոհ. թարմացված

Պայթյուն Ճամբարակ քաղաքում. կա 5 զոհ. թարմացված

Վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, նակխնական տվկալներով կար մեկ զոհ․ թարմացվող տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 3-ի։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդայթանը լրագրողների հետ զրույցում հայտնել է 4-րդ զոհի մասին։

Պայթյունի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է հինգի. հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Ռազմագերիներ