
Երևանում ավտոբուսներ են բախվել. կան տուժածներ
Այսօր՝ ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում, բախվել է «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտուբուս. հայտնում է Գագիկ Շամշյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։