
Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ խախտել է հրադադարը
Հուլիսի 14-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը
Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի
ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից