27 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն

Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն

Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության
բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել
ԱՀ     68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել
այլ վայր. տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն
բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։
Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի
ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին
Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է»,- հայտարարել է պետնախարարը։