23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանի նախագահը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ստեղծի Անվտանգության և պաշտպանության միություն

Եվրախորհրդարանի նախագահը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ստեղծի Անվտանգության և պաշտպանության միություն

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ ԵՄ-ն պետք է ստեղծի Անվտանգության և պաշտպանության միություն, որը կլրացնի ՆԱՏՕ-ին։ Այս մասին նա հայտարարել է իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։

«ԵՄ-ն միշտ պետք է ավելի ուժեղ լինի»,- ասել է նա։

«Եվ ես նույն բանն եմ ասում, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրական անվտանգության և պաշտպանության միության ստեղծմանը, մի դաշինք, որը մենք վաղուց պահանջում էինք, որը կլրացնի ՆԱՏՕ-ն», – ավելացրել է նա՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է տեր կանգնի իրեն: