24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Ծառուկյանը 100 000 դոլար է տրամադրել լիբանանահայերին

Գագիկ Ծառուկյանը 100 000 դոլար է տրամադրել լիբանանահայերին

Գագիկ Ծառուկյանը աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը․

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի, նոյեմբերի 2-ին տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ։ Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունն էր հայտնել տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների արդյունքում լիբանանահայությանը սպառնացող գոյաբանական վտանգի և հումանիտար աղետի առնչությամբ։

Իր զորակցությունը հայտնելով Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին՝ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել հրատապ աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցների համար։

Ի հավաստումն իր խոսքերի՝ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնությունը ցուցաբերելու նպատակով 100 000 ԱՄՆ դոլար է փոխանցել: Արամ Առաջին Կաթողիկոսի հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ»,- գրել է Տոնոյանը։