25 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի սակավ պաշարները և ԵՄ-ում գազի պահանջարկի նվազումը կասկածի տակ են դնում կողմերի երկարաժամկետ համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի սակավ պաշարները և ԵՄ-ում գազի պահանջարկի նվազումը կասկածի տակ են դնում կողմերի երկարաժամկետ համագործակցության հեռանկարները

Ադրբեջանն ամրապնդել է իր էներգետիկ կապերը ԵՄ-ի հետ 2022 թվականից՝ ընդլայնելով գազի մատակարարումները և արտահայտելով հավակնություններ ապագայի համար, գրել է գերմանական Heinrich Böll Stiftung-ը: Ինչպես նշվել է, այնուամենայնիվ, ԵՄ-ի գազի պահանջարկի կրճատումը և Ադրբեջանի՝ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու իրական ռազմավարության բացակայությունն անորոշություն են ստեղծում այս գործընկերության երկարաժամկետ հեռանկարների վրա՝ առավել ևս, հաշվի առնելով ԵՄ-ի մշտական քննադատությունը Հարավային Կովկասի հանրապետությունում քաղաքական բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Վերջին երկու տարիներին Ադրբեջանը զգալիորեն ամրապնդել է իր էներգետիկ կապերը ԵՄ-ի հետ՝ օգնելով դաշինքին նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից։ Սակայն, Ադրբեջանը Եվրոպայի համար էներգիայի կարևոր, բայց ոչ մի դեպքում անփոխարինելի մատակարար չէ: Մինչ Ադրբեջանը ներդրումներ է կատարում արտահանման նպատակով գազի արդյունահանման ընդլայնման համար, Եվրոպայում նվազում է գազի պահանջարկը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է մնալ անօգուտ ակտիվներով: Ադրբեջանը նաև ակտիվացրել է ջանքերը վերականգնվող էներգիայի լայնածավալ կարողությունների զարգացման հարցում։ Այն փորձում է իրեն դիրքավորել Հարավային Կովկասը ու Կասպից տարածաշրջանը Եվրոպային կապող կանաչ էներգետիկ միջանցքների հիմնական հանգույց:

Այնուամենայնիվ, այս ծրագրերը արմատավորված չեն ներքին էներգետիկ անցումային համապարփակ քաղաքականության մեջ, և դրանց տնտեսական հիմնավորումը մնում է կասկածելի: Վերջապես, մարդու իրավունքների տագնապալի արդյունքներով Ադրբեջանը ԵՄ-ի համար քաղաքականապես հակասական գործընկեր է եղել, և շատ ձայներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանում, քննադատաբար կոչ են արել վերագնահատել հարաբերությունները: Այս գործոնները, միասին վերցրած, անորոշություն են ստեղծում ԵՄ-ի հետ Ադրբեջանի էներգետիկ գործընկերության երկարաժամկետ հեռանկարների վրա:

Էներգետիկ ինդուստրիայի հարցում մասնագիտացած Power Technology-ին, իր հերթին, հիշեցրել է, որ այս տարի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ COP29-ը, կանցկացվի Բաքվում։ Սակայն COP29-ի նախագահ նշանակված Մուխթար Բաբաև, ով այժմ բնապահպանության և բնական պաշարների նախարարն է, նախկինում եղել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահը: «Մինչ Ադրբեջանը մի քանի տասնամյակ շարունակ քաղել է նավթի և գազի արդյունահանման հսկայական շահույթը (հավանաբար կշարունակվի ևս մի քանի տարի), ՄԷԳ-ի գնահատմամբ՝ երկրի նավթի պաշարները, որոնք նվազում են 2010 թվականից ի վեր, կբավականացնեն միայն ևս 25 տարի, ինչն ավելացնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտությունը», – նշվել է հոդվածում: