16 Նոյ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի էներգահամակարգին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի էներգահամակարգին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանի արբանյակ-քաղաքի՝ Էներգոդարի էներգահամակարգին, ինչի հետևանքով քաղաքի մի մասը հոսանքազրկվել է։ Այս մասին Telegram-ի ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։

«Ուկրաինայի Զինված ուժերը նպատակաուղղված հարվածում են Զապորոժիեի մարզի էներգետիկների գլխավոր քաղաքի էլեկտրացանցերին և էլեկտրահաղորդման գծերին։ Նացիստների կողմից հրետակոծության հետևանքով երկու միկրոշրջանների՝ երկրորդի և երրորդի, բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։ Գնդակոծությունը շարունակվում է»,- գրել է Ռոգովը։

Նա քաղաքի բնակիչներին կոչ է արել լինել ուշադիր և չլքել ապաստարանները։