24 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդներն ու Ֆրանսիան քննադատել են Ալիևին․ Բաքուն արժանի չէ COP-ի նախագահությանը

Նիդեռլանդներն ու Ֆրանսիան քննադատել են Ալիևին․ Բաքուն արժանի չէ COP-ի նախագահությանը

Ֆրանսիայի կլիմայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյան բաց կթողնի Ադրբեջանում COP29 կլիմայի շուրջ բանակցություններն այն բանից հետո, երբ ընդունող երկրի նախագահը Ֆրանսիային մեղադրել է իր անդրծովյան տարածքներում կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունները «դաժանորեն» ճնշելու համար․ այս մասին Հանրապետության նախագահի և վարչապետի հետ քննարկումից հայտարարել է բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշեր՝  Ալիևի արտահայտությունները որակելով որպես «անընդունելի» և «անհիմն»։

Որոշումը նշանակում է, որ 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո, երբ ֆրանսիան օգնեց մշակել COP-ի հիմնական դրույթները և խստորեն պաշտպանում էր դրանք, COP-ը տեղի կունենա առանց ֆրանսիական բարձր ղեկավարության:

Վեճը խորացնում է նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև աճող հակասությունը՝ կապված Հայաստանին Փարիզի ռազմական աջակցության հետ:

Ադրբեջանցի ավտոկրատ ղեկավար Իլհամ Ալիևն իր ելույթի ժամանակ քննադատել է Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց «նեոգաղութատիրության» համար, որը նա կապել է կլիմայի փոփոխության հետ:

Ալիևը պնդել է, որ Ֆրանսիան «շրջակա միջավայրի դեգրադացիա» է առաջացրել այն տարածքներում, որոնք նա որակել է որպես «գաղութներ»՝ վկայակոչելով Ֆրանսիական Պոլինեզիայում և Ալժիրում միջուկային փորձարկումները։ Նա նաև մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանն այս տարվա սկզբին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած բռնությունների համար պատասխանատու լինելու համար։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության խոսնակը POLITICO-ի հետ զրույցում «կտրականապես» հերքել է Ադրբեջանի տիրակալի «անհիմն տեսակետները բռնաճնշումների մասին» Հոլանդիայի անդրծովյան տարածքներում։

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Պանիեր-Ռունաշերը «անընդունելի» է որակել COP29 ընդունող երկրի աջակցությունը հանածո վառելիքին: «Այս երկրին արժանի չէ COP-ի նախագահությանը», – նշել է նա: