27 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի ո՞ր երկրներն են գնում դեպի անկանխիկ հասարակություններ

Եվրոպայի ո՞ր երկրներն են գնում դեպի անկանխիկ հասարակություններ

Սկանդինավյան երկրները առաջատար են անկանխիկ գործարքների որդեգրման ճանապարհին, մինչդեռ Հայաստանը, Վրաստանը և Գերմանիան հետ են մնում՝ ըստ վերջին վերլուծության, որի արդյունքները ներկայացրել է Euronews-ը։

Եվրոպայի սկանդինավյան երկրներն ավելի պատրաստ են ապագայի, որտեղ կանխիկ գումարն այլևս չի օգտագործվում գործարքներում, քան Եվրոպական այլ երկրները։

Նորվեգական ֆինանսական տեղեկատվական Finansplassen կայքը, հավաքել է Համաշխարհային բանկի, Եվրոստատի և այլ հանրությանը հասանելի բանկային տվյալներ՝ տեսնելու, թե ի՞նչ պայմաններ կան յուրաքանչյուր եվրոպական երկրում մարդկանց անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու համար:

Նրանք գնահատել են 100,000 մարդու հաշվով հասանելի բանկոմատների և վճարային տերմինալների քանակը, այն սահմանաչափը, որը քարտապանները կարող են ծախսել առանց կոնտակտային գնումներ կատարելու, և այն մարդկանց թիվը, ովքեր զբաղվում են առցանց բանկինգով:

Ավելի քիչ թվով բանկոմատներ վկայում են, որ տվյալ երկիրն ավելի քիչ է կախված կանխիկից, իսկ վճարային տերմինալների ավելի մեծ թիվը նշանակում է, որ կա «ավելի մեծ ենթակառուցվածք» էլեկտրոնային փոխանցումների համար։

Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ Նորվեգիան ամենապատրաստվածն է անկանխիկ ապագայի համար․ այն ամենաքիչ քանակությամբ բանկոմատներ ունեցող երկրներից է, և բնակչության մոտ 96 տոկոսը զբաղվում է առցանց բանկինգով:
Ըստ վերլուծության՝ Ֆինլանդիան և Դանիան զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը։ Նիդեռլանդները, Շվեդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Կիպրոսը և Շվեյցարիան եզրափակել են վերլուծության տասնյակը, մինչդեռ Հայաստանը, Վրաստանը և Գերմանիան ամենաքիչն են հարմարվել անկանխիկ համակարգերին: