ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել ճգնաժամային իրավիճակներին. Տասմագամբետով
ՀԱՊԿ-ի հավաքական ուժերը բավարար են ստեղծված ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար․ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Գլխավոր և առաջնային խնդիրը կազմակերպության արձագանքն է հնարավոր մարտահրավերներին և սպառնալիքներին, այդ թվում՝ հանկարծակի նրբերանգներին, որոնք առաջանում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում», – նշել է Տասմագամբետովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս ընթացքում տարբեր զորավարժություններ են անցկացվել՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համապատասխան փորձ ձեռք բերելու նպատակով։ «Հավաքական ուժերը բավարար են ստեղծված ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու և դրանք կասեցնելու համար»,- վստահեցրել է նա։
Տասմագամբետովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի 2025 թ. Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում: