05 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը կդիմի «ավելի ուժեղ ռազմական միջոցների»՝ արևմտյան ճնշումների շարունակվելու դեպքում․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը կդիմի «ավելի ուժեղ ռազմական միջոցների»՝ արևմտյան ճնշումների շարունակվելու դեպքում․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը կդիմի «ավելի ուժեղ ռազմական միջոցների» Ուկրաինայի դեմ պատերազմում, եթե Արևմուտքի կողմից ճնշումը շարունակվի․ CNN-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

«Ռիսկը մեծ է, և այն աճում է, և դա բավական անհանգստացնող է», – ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ նման աշխարհաքաղաքական լարվածություն չկար անգամ «սառը պատերազմի ամենաթեժ պահին»:

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ հակամարտությունը «կախարդական լուծում» չունի։ Նրա խոսքով՝ կա ողջամտության և «զսպվածության պակաս Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում, որտեղ, կարծես թե, թերագնահատում են ազգային անվտանգության մեր հիմնական շահերը պաշտպանելու մեր վճռականությունը»: