Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենց գործերի արանքը չենք մտնում. Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով
Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենց գործերի արանքը չենք մտնում. Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին, ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունները՝ կետերով:
- Մենք մեզ արդեն համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս։ Կարծում եմ` անդառնալիության կետն արդեն անցել է։ Մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակմանը, նաև վետո չենք դնում որևէ փաստաթղթի վրա: Իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը։
- Ոչ մի րոպե չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կձեռնարկենք Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: Այո, ժողովրդավարական բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական, և կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար:
- Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրերին գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել: Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում ծավալը, թե 3 օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել:
- Ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնում:
- Ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր: Ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ գործողություններ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար:
- Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք: Առաջիկայում պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք փոխադարձ համաձայնությամբ, հաջորդ հատվածում: