08 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն մշտական երկխոսության մեջ է սիրիացի գործընկերների հետ․ Պեսկով

ՌԴ-ն մշտական երկխոսության մեջ է սիրիացի գործընկերների հետ․ Պեսկով

Կրեմլը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և «մշտական երկխոսության մեջ է սիրիացի գործընկերների հետ․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կախված իրավիճակի գնահատականից՝ հնարավոր կլինի խոսել օգնության աստիճանի մասին, որն անհրաժեշտ է սիրիական իշխանություններին գրոհայիններին դիմակայելու և այդ սպառնալիքը վերացնելու համար»,- նշել է Պեսկովը։

Նոյեմբերի 27-ի առավոտյան «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումը լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիսում։ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն՝ նրանք փորձել են գրոհել սիրիական բանակի և ռազմական օբյեկտների պաշտպանության տակ գտնվող գյուղերն ու քաղաքները։

Նոյեմբերի 30-ին Զինված ուժերի հրամանատարությունը տեղեկացրել է գրոհայինների դիրքերի վրա հարձակումների մասին, որոնք կարողացել են թափանցել Հալեպ քաղաքի բազմաթիվ թաղամասեր։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ սիրիական բանակը ստիպված է եղել վերախմբավորել իր ուժերը՝ խաղաղ բնակիչների ու զինվորականների կյանքը փրկելու և հակահարձակման նախապատրաստվելու համար։