10 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն ընդունել է կառավարության հրաժարականի դիմումը

Մակրոնն ընդունել է կառավարության հրաժարականի դիմումը

Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնիեի կառավարության հրաժարականի դիմումը․ այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը։ Բարնիեն կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակումը:

Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն է հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնիեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։ Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն էր հայտնել Ժորժ Պոմպիդուի կառավարությանը՝ 1962 թվականին։