26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օգտագործելով պահը. Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհաքաղաքական ազդեցություն հաստատելու խաչմերուկում են

Օգտագործելով պահը. Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհաքաղաքական ազդեցություն հաստատելու խաչմերուկում են

Աշխարհաքաղաքական խառնաշփոթը, որն առաջացել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով, Մոսկվային հակազդելու Արևմուտքի ջանքերը և ԱՄՆ արտաքին քաղաքականության ապագայի հետ կապված անորոշություններն ընդգծում են Հարավային Կովկասի կայունացման ռազմավարական հրամայականը, գրել է War On The Rocks պարբերականը:

Ինչպես նշվել է, տարածաշրջանի հիմնական խոցելի կողմերից մեկը Հայաստանի փակ սահմաններն են և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն իր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ավարտին։ Միաժամանակ Թուրքիան և Հայաստանը ջանքեր են գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ գործընթաց, որը Անկարան կապում է Բաքվի հավանության հետ: Ըստ վերլուծության՝ բանակցությունների երկարատև ձգձգումները վտանգում են Հայաստանը դարձնել Ռուսաստան-Արևմուտք ընդարձակ դիմակայության կետ: Այս անկայունության համատեքստում՝ երկու վճռական քայլ կարող է զգալիորեն ամրապնդել տարածաշրջանային կայունությունը. Թուրքիան հարգում է 2022 թվականի հուլիսին Հայաստանի հետ սահմանը օտարերկրյա քաղաքացիների համար բացելու իր պարտավորությունը, և Ադրբեջանն ու Հայաստանը ավարտում են նախնական խաղաղության համաձայնագիրը, որի շուրջ նրանք բանակցում են: Նման քայլերը ոչ միայն կնպաստեն կայունությանը, այլև՝ առևտրի ավելացմանն, ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմանը և բարգավաճման կայուն ուղիների ստեղծմանը Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների համար:

Ինչպես նշվել է, Անկարայում և Բաքվում անհանգստություն են առաջացրել Արևմուտքի հետ Հայաստանի աճող կապերը։ Նրանք անհանգստանում են, որ այս փոփոխությունը կարող է սրել տարածաշրջանի դերը՝ որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական դրամայի թատերաբեմ: Բացի այդ՝ դա կարող է խաթարել Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր հավակնությունները՝ ուժեղացնել ռազմավարական ազդեցությունը Կենտրոնական Ասիայի հետ կապող ինտեգրված առևտրի և էներգետիկ ուղիների միջոցով:

Տարիներ շարունակ Ռուսաստանը դիտվում էր որպես տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու առաջնային խոչընդոտ: Ենթադրվում էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կամ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում արևմտյան ազդեցության ընդլայնման առումով՝ ի վնաս Ռուսաստանի: Այնուամենայնիվ, այս դինամիկան, կարծես թե, փոխվել է: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազել է Ուկրաինա նրա լայնամասշտաբ ներխուժումից հետո, իսկ Արևմուտքի և Ադրբեջան-Թուրքիա դաշինքի միջև ռազմավարական տարաձայնությունները հուշում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է անպայմանորեն հանգեցնել Արևմուտքի ավելի մեծ ազդեցության Հարավային Կովկասում։