Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին մեղադրում են պետական կարգի դեմ խռովության մեջ
Հարավային Կորեայի դատախազությունը երկրի նախագահ Յուն Սոկ Յոլին ճանաչել է պետական կարգի դեմ խռովության գործով կասկածյալ։ Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Հարցի շուրջ մեկնաբանություն է տվել Պակ Սե Հյոնը, ով նշանակվել է ռազմական դրության դեպքերի հետաքննության հատուկ խմբի ղեկավար։ «Մենք վարում ենք հետաքննություն ըստ ընթացակարգի և արդեն ստացել ենք բազմաթիվ հայտարարություններ»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ գործ հարուցելը և կասկածյալի կարգավիճակի շնորհումը համահունչ են օրենքին, եթե ստացվում են հանցագործության մեղադրանքներ պարունակող հայտարարություններ։
Նախկինում դատախազությունը սկսել էր հետաքննություն ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված հայտարարության հիման վրա։ Վերջիններս Յուն Սոկ Յոլին մեղադրել էին պետական հանցագործություն կատարելու մեջ։ Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս գործող նախագահին քրեական հետապնդման ենթարկել դավաճանության և խռովության գործերով։
Բացի այդ, Յուն Սոկ Յոլի նկատմամբ իրականացվում է առանձին հետաքննություն՝ լիազորությունները գերազանցելու կասկածանքով։