11 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաշար Ալ-Ասադ. նախագահ, որի օրոք ընկավ Սիրիան

Բաշար Ալ-Ասադ. նախագահ, որի օրոք ընկավ Սիրիան

2000 թվականից սկսած Սիրիան նախագահում է Հաֆեզ Ալ-Ասադի որդին՝ Բաշար Ալ-Ասադը։

Նա ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 11-ին Դամասկոսում։ Սովորել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ստացել ակնաբուժի որակավորում։ Մասնագիտական գործունեությունը շարունակել է Լոնդոնում, սակայն 1994 թվականին հայրենիք վերադարձել է՝ ավագ եղբոր՝ Բասիլ Ալ-Ասադի մահից հետո, որ Հաֆեզ Ալ-Ասադի իրավահաջորդն էր։

Քաղաքական կարիերան միանգամից երկրի նախագահ լինելուց է սկսել՝ հոր մահից անմիջապես հետո։

Բաշար Ալ-Ասադի՝ պատերազմի և միջազգային դիրքորոշման մասին

  • 2011 թվականին Սիրիայում սկսված ապստամբություններից հետո Ասադի կառավարությունը կոշտ միջոցներ ձեռնարկեց՝ ճնշելու բողոքի ցույցերը, որոնք վերածվեցին քաղաքացիական պատերազմի։
  • Ասադի ռեժիմը ստացավ Ռուսաստանի և Իրանի աջակցությունը, ինչը մեծ ազդեցություն ունեցավ նրա իշխանությունը պահելու գործում։
  • Միաժամանակ Արևմուտքը և մի շարք այլ երկրներ մեղադրեցին Ասադի կառավարությանը մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, ներառյալ քիմիական զենքի կիրառումը։

Ասադն ամուսնացած է Ասմա Ալ-Ասադի հետ, որ ծնունդով բրիտանացի է։ Նրանք ունեն երեք երեխա։

Բաշար Ալ-Ասադի օրոք 13 տարվա սիրիական ճգնաժամի ավարտը Ասադի՝ մայրաքաղաքից փախուստով է կարծես ավարտվելու։

Դամասկոսն էլ ընկավ։