Նեթանյահուն առաջին անգամ կմասնակցի իր դեմ կոռուպցիայի գործով դատավարությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կանգնել է Թել Ավիվի դատարանի առջև՝ կոռուպցիայի գործով։
Նեթանյահուն ժամանել է առավոտյան, մինչ մի քանի տասնյակ ցուցարարներ հավաքվել էին դրսում, որոնցից ոմանք աջակցում էին նրան, իսկ մյուսները պահանջում էին, որ նա ավելին անի ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում դեռևս պահվող 100 պատանդների ազատ արձակման համար: Իսրայելը Գազայում պատերազմ է մղում պաղեստինյան գրոհայինների դեմ ավելի քան մեկ տարի, որի ընթացքում Նեթանյահուն հետաձգել է դատական նիստերի մեկնարկը։ Սակայն անցյալ հինգշաբթի դատավորը որոշել է, որ նա պետք է սկսի ցուցմունք տալ:
Կաշառակերության, խարդախության և վստահության խախտման մեջ մեղադրվող Նեթանյահուն շաբաթական երեք անգամ ցուցմունք կտա՝ չնայած Գազայի պատերազմին և Մերձավոր Արևելքում, ներառյալ հարևան Սիրիայում, ավելի լայն իրարանցումներից բխող հնարավոր նոր սպառնալիքներին:
Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականին երեք գործով, որոնք վերաբերում էին միլիոնատեր ընկերների նվերներին և իբր բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների մագնատներին կաշառելուն: Նա հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։
Դատական օրվան ընդառաջ Նեթանյահուն վերակենդանացրեց նախապատերազմյան հայտնի հռետորաբանությունը իրավապահների դեմ՝ իր դեմ իրականացվող հետաքննությունը նկարագրելով որպես վհուկների որս: Նա հերքում է առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։
«Իսրայելի դեմոկրատիային իրական վտանգ են ներկայացնում են ոչ թե հասարակության ընտրված ներկայացուցիչները, այլ՝ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվում են ընդունել ընտրողների ընտրությունը և փորձում են հեղաշրջում իրականացնել կատաղի քաղաքական հետաքննություններով»,- հայտարարել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ սպասել է ութ տարի, որպեսզի կարողանա պատմել իր պատմությունը և վրդովմունք է հայտնել հետաքննության ընթացքում վկաների հետ վարվելու վերաբերյալ: