Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս. Հակոբ Ասլանյան
Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ. Այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Մեկ ամիս դադարեցնելու եմ խմբակցության նիստերին մասնակցել, տեղեկացրել եմ Կոնջորյանին այդ մասին։ Ես պետականապետ մարդ եմ, անկախ նրանից կլինեմ խմբակցության ներսում, չեմ լինի, ես կշարունակեմ իմ գործունեությունը»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։