12 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը խոսել է Սիրիայի ուղղությամբ Իսրայելի ռազմական գործողությունների մասին

Պեսկովը խոսել է Սիրիայի ուղղությամբ Իսրայելի ռազմական գործողությունների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ճեպազրույցում ասել է, որ Իսրայելի հարվածները Սիրիային դժվար թե օգնեն կայունացնել իրավիճակը երկրում։ Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ այդ երկրում իրավիճակ շուտափույթ կկարգավորվի։

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Գոլանի բարձունքներում և բուֆերային գոտում հարվածները և Իսրայելի գործողությունները դժվար թե նպաստեն առանց այն էլ ապակայունացած Սիրիայում իրավիճակի կայունացմանը։ «Մենք, իհարկե, կցանկանայինք այս կամ այն կերպ երկրում իրավիճակի շուտափույթ կայունացում տեսնել, որպեսզի հետագայում կարողանանք իրավիճակը իրավական ուղղությամբ բերելու ինչ-որ հեռանկարների հասնել»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ Մոսկվան կապ է պահպանում նրանց հետ, ովքեր վերահսկում են այնտեղ իրավիճակը Բաշար Ասադի տապալումից հետո։ Ինչպես պարզաբանել է Պուտինի ներկայացուցիչը, դա անհրաժեշտ է, քանի որ այնտեղ ռուսական ռազմաբազաներ են տեղակայված։