12 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ընդունել Իսրայելի ուժերի ներկայությունը Գազայում միայն մարտերի ավարտից հետո

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ընդունել Իսրայելի ուժերի ներկայությունը Գազայում միայն մարտերի ավարտից հետո

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ հայտարարել է, որ կարող է համաձայնել գործարքի, որը թույլ կտա իսրայելական ուժերին ժամանակավորապես մնալ Գազայում մարտական գործողությունների ավարտից հետո․ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի աղբյուրի համաձայն՝ խոսքը Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև ընկած Ֆիլադելֆիական և Նեցարիմ միջանցքի մասին է, որը Գազայի հատվածը բաժանում է երկու կեսի։ Շարժումը նաև համաձայնել է, որ ինքը ներկա չի լինի Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմում:

Պարբերականը գրում է նաև, որ ներկայիս առաջարկի շրջանակներում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դիտարկում են 60-օրյա հրադադարը, որի ընթացքում Գազայի հատվածում կազատվեն մինչև 30 պատանդներ։ Դրա դիմաց Իսրայելը կազատի մի շարք պաղեստինցի բանտարկյալների և թույլ կտա ավելացնել մարդասիրական օգնության հոսքը դեպի անկլավ:

Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։