Փախուստից մեկ ժամ առաջ Ասադը հավաքել է սպայակազմին և վստահեցրել, որ ՌԴ-ն կօգնի․ Reuters
Փախուստից մեկ ժամ առաջ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հավաքել է սպայակազմին և վստահեցրել, որ Ռուսաստանը կօգնի․ գրում է Reuters գործակալությունը։
Մոտ 30 անվտանգության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նախկին նախագահը հավաստիացրել է, որ ռուսական ռազմական աջակցությունը ճանապարհին է, և կոչ է արել ցամաքային զորքերին պահպանել դիրքերը, գործակալությանը պատմել է ճեպազրույցին ներկա սպաներից մեկը:
«Դեկտեմբերի 7-ին Ասադն իր օգնականին աշխատանքն ավարտելուց հետո ասաց, որ տուն է գնում, բայց փոխարենը ուղևորվեց օդանավակայան։ Նա նաև զանգահարել է ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով իր խորհրդական Բուտայնա Շաաբանին և խնդրել նրան գալ իր տուն՝ իր համար ելույթ գրելու համար։ Նա եկել է Ասադի տուն, բայց այնտեղ ոչ ոք չի եղել»,-հայտնել է գործակալության աղբյուրը։