Սիրիայի հարցով Իսրայելը և Հորդանանը գաղտնի բանակցություններ են վարել
Ուրվաթ, Իսրայելը և Հորդանանը գաղտնի բանակցություններ են վարել՝ Սիրիայում իրավիճակը համակարգելու համար, գրում է Axios-ը, մեջբերելով իսրայելցի երեք պաշտոնյայի խոսքերը:
Պարբերականի փոխանցմամբ, սա կարևոր է նրանով, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը թողել է փխրուն պետություն, քիմիական զենքի պաշար և բազմաթիվ զինված ապստամբ խմբավորումներ, որոնցից մի քանիսը ժամանակին Ալ-Քաիդայի հետ կապված իսլամիստական կազմակերպություններ են:
Իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին և գրավել են Գոլանի բարձունքների տարածքը երկու երկրի միջև սահմանի սիրիական կողմում:
ՄԱԿ-ում սիրիական առաքելությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից տարածքի գրավումը Սիրիայի ինքնիշխանության խախտում է:
Իսրայելը և Հորդանանը, որոնք նույնպես սահմանակից են Սիրիային, ասում են, որ ցանկանում են համատեղ աշխատել երկրում տիրող իրավիճակի հետ կապված անվտանգության իրենց ընդհանուր մտահոգությունների ուղղությամբ։