Ուկրաինան դիմել է հինգ երկրներին՝ էլեկտրաէներգիա ներմուծելու խնդրանքով
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի պակասի պատճառով կառավարությունը դիմել է հինգ երկրի՝ ներմուծում կազմակերպելու նպատակով, հաղորդում է Էներգետիկայի նախարարությունը, գրում է ТАСС-ը:
Նախարարությունը կրկին կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ միաժամանակ չմիացնելով հզոր կենցաղային սարքեր։
Այս քայլերն ուղղված են երկրի էներգետիկ համակարգի կայունությունը պահպանելուն։