24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինային երբեք ՀԱՊԿ չեն կանչել․ Բորդյուժա

Ուկրաինային երբեք ՀԱՊԿ չեն կանչել․ Բորդյուժա

Ուկրաինային երբեք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չեն հրավիրել, 1991 թվականից ի վեր Կիևի իշխանությունների կողմնորոշումը Արևմուտքն էր և երկրի հարստությունը թալանելը։ Այս մասին ասել է Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ուկրաինան նույնիսկ ԱՊՀ-ում կիսաօրինական վիճակում էր, քանի որ նրանք չեն վավերացրել ԱՊՀ-ի վերաբերյալ բոլոր համաձայնագրերը, հիմնարար ակտերը։ Այդ պատճառով Ուկրաինան և ուկրաինական ղեկավարությունը, ինչ էլ որ ասեն, 1991 թվականից միանգամայն առանձին քաղաքականություն էին վարում. ոչ մի շփման չէին գնում, ոչ մի պայմանավորվածություն չէին ուզում և երբեք ցանկություն չեն հայտնել համագործակցել ԱՊՀ անդամ այլ պետությունների հետ»,-ասել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ դաշինքին միանալու հնարավորություն Ուկրաինայի համար չի եղել նույնիսկ «Մայդանից» առաջ։

Մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Ուկրաինայի միանալու դեպքում պատմության ընթացքի փոփոխության հնարավորությունը՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ Կիևն ինքն էլ դա չէր ուզում։

«Այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի հեռանան ԽՍՀՄ անդամ պետություններից, առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Ամեն ինչ անում են, որպեսզի կողմնորոշվեն դեպի Արևմուտք»,-նշել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի բոլոր նախագահների և ողջ քաղաքական էլիտայի ամբողջ քաղաքականությունն ուղղված է եղել երկու բանի՝ դեպի Արևմուտք կողմնորոշվելուն և սեփական երկրի հարստությունը թալանելուն։