12 Մար
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»-ից մուտք գործել Հայաստան

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»-ից մուտք գործել Հայաստան

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։

Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ, այդ թվում ՝ կուսակցության Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանը։

Ռազմագերիներ