Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել․ The Jerusalem Post
Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի բրիտանացի կինը՝ Ասմա ալ-Ասադը, ամուսնալուծության հայց է ներկայացրել Մոսկվայում իր կյանքից դժգոհությունից հետո․ այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։
Նշվում է, որ Ասմա Ասադը ծրագրում է տեղափոխվել Մեծ Բրիտանիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Financial Times ամսագիրը գրել էր, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, Մոսկվայում սկսել է արյան քաղցկեղի ռեցիդիվի դեմ բուժումը։