02 Հուն
2025
2.7° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ու Լուկաշենկոն փորձում են ամրապնդել իրենց հեղինակությունը լեզվակռվի միջոցով․ քաղաքագետ

Փաշինյանն ու Լուկաշենկոն փորձում են ամրապնդել իրենց հեղինակությունը լեզվակռվի միջոցով․ քաղաքագետ

Բելառուսի և Հայաստանի միջև տարաձայնությունները պայմանավորված են պատմական Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շարունակում է գրավիչ մնալ ինչպես Մինսկի, այնպես էլ Հայաստանի համար, Известия-ի հետ զրույցում նշել է Հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոնի ղեկավար Էնես Կարախանովը։

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ վիճել էին Լենինգրադի մարզում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում։ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը Մինսկում հաջորդ հանդիպմանը մասնակցելու է հեռակա կարգով, ինչին Լուկաշենկոն պատասխանել էր, որ կարող է կազմակերպել քաղաքական գործիչների տեղափոխումը Բելառուս «անհրաժեշտության դեպքում»։

Մեկնաբանելով դա՝ Կարախանովը բացատրել է, որ անհամաձայնության պատճառներից մեկն այն է, որ Բելառուսը իրեն համարում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը, մինչդեռ Հայաստանը վերջերս հեռացել է Ռուսաստանի Դաշնությունից։

«Մինսկն, իր հերթին, չի թաքցնում իր համակրանքն Ադրբեջանի նկատմամբ, որը լրացուցիչ և շատ ուժեղ գրգռիչ է դարձել Հայաստանի համար։ Բելառուսի դիրքորոշումը, որն արտահայտվել է մասնավորապես Ադրբեջանին զենք վաճառելով, Երևանը ընկալել է որպես ուղղակի աջակցություն հակառակորդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ֆոնին, ինչը մեծացրել է օտարումը»,- նշել է հրատարակության զրուցակիցը։

Բացի այդ՝ փորձագետը կարծում է, որ միմյանց հասցեին ուղղված կոշտ հռետորաբանության միջոցով և՛ Լուկաշենկոն, և՛ Փաշինյանը փորձում են ամրապնդել իրենց հեղինակությունը։ Այսպիսով, ԵԱՏՄ գագաթնաժողովում նրանց դիմակայությունը թելադրված էր ոչ այնքան ռազմավարական շահերով, որքան իրենց քաղաքական կապիտալն ուժեղացնելու ցանկությամբ,կարծում է քաղաքագետը։

«ԵԱՏՄ-ին մասնակցության տնտեսական օգուտները Հայաստանի համար մնում են զգալի՝ չնայած քաղաքական տարաձայնություններին։ Բելառուսն, իր հերթին, շահագրգռված է ինտեգրացիոն հարթակների աշխատանքի պահպանմամբ՝ որպես իր տարածաշրջանային ազդեցության ամրապնդման գործիք»,- եզրափակել է Կարախանովը։