Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը գտնվում է լուրջ վերափոխման եզրին. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ մի քանի հանրապետությունների միջև լարվածությունը հասել է եռման կետի, երբ Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ավելի ու ավելի են հակասում Մոսկվայի ղեկավարությանը: Վերջին շաբաթների ընթացքում երեք երկրներ բացահայտ քննադատել են ռուս պաշտոնյաների գործողությունները՝ ազդարարելով տարածաշրջանային դինամիկայի փոփոխության մասին, գրել են արբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանում ավիացիոն անվտանգության միջադեպերով, Ղազախստանում ներքաղաքական բախումներով և Ուզբեկստանում մահափորձով պայմանավորված այս զարգացումները փոխում են ռազմավարական հաշվարկները Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում: Այս ճգնաժամերն, ամենայն հավանականությամբ, կունենան հեռուն գնացող հետևանքներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա հարևանների համար:
Ինչպես նշվել է, Ադրբեջանում սկանդալ է ծագել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ռուսական հակաօդային պաշտպանության կողմից «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի ողբերգական խոցումից հետո։ Դեկտեմբերի 29-ին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է դրանում ՌԴ-ին։ Ալիևի կոշտ դատապարտումը Ռուսաստանին նշանավորեց դիվանագիտական մեծ ճեղքվածք, քանի որ Ադրբեջանը արագորեն մերժեց Ռուսաստանի սկզբնական բացատրությունները՝ սկսած թռչնահարումից մինչև գազի բալոնի պայթյուն: Ինսայդերները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահական Baku-1 ինքնաթիռը, որը նույն օրը մեկնում էր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, վերադարձել է Բաքու՝ ռուսական օդային տարածքում տեխնիկական խնդիրների պատճառով։ Դիվանագիտական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և Ադրբեջանն ընդգծել է միջազգային փորձագետների կողմից անաչառ հետաքննության կարևորությունը։ Մինչ երկու երկրներն էլ սպասում են հետաքննության արդյունքներին, քաղաքացիական ավիացիայի կապերի ապագան մնում է անորոշ:
Հունվարի 3-ին Ղազախստանում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննադատել է իր նախորդի՝ Նուրսուլթան Նազարբաևին Ana Tili (Մայրենի լեզու) հրատարակությանը տված հարցազրույցում, ըստ էության՝ մեղադրելով նրան 2020 թվականի հունվարին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Տոկաևը հիասթափություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նազարբաևի հետ կապված գաղտնի գործարքների կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, խաթարում են Ղազախստանի ինքնիշխանությունը: Անցյալ տարի երկու անգամ հանդիպած Պուտինի և Նազարբաևի գաղտնի համագործակցության մասին տեղեկությունները Ղազախստանում մտահոգություններ են առաջացրել:
Ուզբեկստանը հայտնվել է քաղաքական իրարանցման կենտրոնում նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախկին մամուլի քարտուղար Կոմիլ Ալամջոնովի մահափորձից հետո։ 2024 թվականի հոկտեմբերի հարձակումը Ալամջոնովի մեքենայի վրա չի վնասել նրան, բայց ընդգծել է ավելի լայն աշխարհաքաղաքական լարվածությունը։ Դավադրությունը կապված էր ռուս չեչեն գրոհայիններ Բիսլան Ռասաևի և Շամիլ Թեմիրխանովի հետ, ինչը դրդել Ուզբեկստանի գլխավոր դատախազին նրանց ձերբակալության միջազգային օրդերներ տրամադրել:
Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի համար այս ճգնաժամերը նշանակալի տեղաշարժ են տարածաշրջանային հարաբերություններում։ Ադրբեջանում թռիչքների դադարեցման, Ղազախստանի դժգոհությունը ռուսական միջամտությունից և Ուզբեկստանի կողմից ռուսական գործակալների բացահայտումը, որոնք ձգտում են ապակայունացնել բարեփոխումները, ցույց են տալիս Մոսկվայի հետ աճող խզումը: Այս երեք երկրները, որոնք նախկինում մեծապես կախված էին Ռուսաստանից, այժմ ավելի ու ավելի են հաստատում իրենց ինքնիշխանությունը Թյուրքական պետությունների կազմակերպության, ՇՀԿ-ի և անդրազգային նախագծերի միջոցով, ինչպիսին է Միջին էներգետիկ միջանցքը՝ համահունչ ավելի լայն տարածաշրջանային և միջազգային շահերին:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետևանքները զգալի են: Միջադեպերը ընդգծում են աճող դժգոհությունը հարևանների վրա ազդելու Մոսկվայի ջանքերից, և կարող են այդ երկրներին մղել այլընտրանքային գործընկերության: Ադրբեջանի՝ թափանցիկ հետաքննություն անցկացնելու պնդումը կարող է էլ ավելի լարել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Միջազգային հարցերում Ղազախստանի հաստատակամությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վերագնահատման, մինչդեռ Ուզբեկստանի պատասխանը սպանության դավադրությանը կարող է վերանայել նրա մոտեցումը տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության նկատմամբ: Թեև այս ճգնաժամերի արդյունքները դեռ պետք է բացահայտվեն, մի բան պարզ է. Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը գտնվում են խաչմերուկում: Քանի որ յուրաքանչյուր երկիր վերանայում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը գտնվում է լուրջ վերափոխման եզրին: Այս ճգնաժամերի լուծումը կորոշի ոչ միայն այս երկրների ապագան, այլև՝ Եվրասիական քաղաքականության ավելի լայն դինամիկան։