05 Մար
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը․ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

«Ես կգերադասեի ոչինչ չասել»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան է տևել խոսակցությունը։
Թրամփը նաև ասել է, որ «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ»։ Նա նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին՝ նրան անվանելով երկրի խայտառակություն։

Թրամփն ասել է, որ ունի «կոնկրետ ծրագիր»՝ դադարեցնելու մարտերը և հույս ունի արագ լուծում գտնել: Նա նաև նշել է, որ ինքը «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ» և նշել, որ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է դադարեցնել հակամարտությունը։