
Քանի Պուտինն ապրում է, նա խլելու է ուրիշների կյանքերը․ Զելենսկի
Թրամփը պետք է անի ավելին, քան պատերազմը դադարեցնելն է, նա պետք է համոզվի, որ Պուտինը մեր դեմ նորից չի պատերազմելու։ Հարցազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Սառեցված հակամարտությունը կհանգեցնի նրան, որ Պուտինը նորից կվերադառնա իր ագրեսիային, դա բացարձակ պարտություն կլինի բոլորի համար։ Պուտինի հաղթանակը կնշանակի արևմտյան աշխարհի կործանում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի։ Քանի նա ապրում է, նա կխլի ուրիշների կյանքը»,-ասել է Զելենսկին։
Զելենսկին վստահեցրել է՝ ցանկանում են, որ պատերազմն ավարտվի ու ընտրություններ անցկացվեն.
«Մեր բնակչությունը դեմ է պատերազմական իրավիճակում ընտրություններին. Բոլոր մարդիկ դեմ են, որովհետև բոլորը հասկանում են, թե ինչ է լինելու»,-նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ռուսներն ուզում են Ուկրաինայում հասնել ամբողջական ապակայունացման։
«Մեր ժողովուրդը պարզապես հզոր է։ Նրանք անցնում են այս անկախության պայքարով։ Ուկրաինան իր համար իրական անկախություն ձեռք բերելու հնարավորություն չուներ։ Անկախություն՝ ո՛չ միայն թղթի վրա, ո՛չ միայն օրենսդրորեն, այլ իրական անկախություն Ռուսաստանից։ Եվ սա հենց այդպիսի պատմական պայքար է։ Եվ դա չի կարելի կորցնել: Այն պարզապես չի կարելի կորցնել, որովհետև ամեն ինչ նորից կկրկնվի»,-եզրափակել է Զելենսկին։