
Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»
Ամերիկացի միլիարդատեր գործարար Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»․ այս մասին Իլոն Մասկը գրել է X-ի իր էջում։
«Այո, փակեք դրանք։ Եվրոպան այժմ ազատ է (բացառությամբ խեղդող բյուրոկրատիայի): Նրանց այլևս ոչ ոք չի լսում։ Սրանք պարզապես արմատական ձախակողմյան խելագարներ են, ովքեր խոսում են իրենք իրենց հետ՝ այրելով տարեկան 1 մլրդ հարկային դոլարներ»,- գրել է նա։