05 Մար
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
-2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ասել է, որ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը «դատապարտված է»

ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ասել է, որ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը «դատապարտված է»

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Խալիլ ալ Հայյան երկուշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը «դատապարտված են»․ գրում է The Guardian-ը։

«Մենք նրանց կտապալենք այնպես, ինչպես տապալել ենք նրանցից առաջ եղած ծրագրերը», – ասել է ալ Հայյան՝ Թեհրանում իրանական հեղափոխության 46-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ:

ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի ծրագիրը տարածաշրջանում «կրակի վրա յուղ կլցնի»: ՀԱՄԱՍ-ը համառորեն պնդում է, որ ցանկանում է մնալ Գազայում, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին։ Նա խոստացել է ոչնչացնել պաղեստինյան զինյալների խմբավորումը և թույլ չտալ, որ այն կրկին կառավարի այդ տարածքը: