11 Մայ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
21.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Էր Ռիադում․ Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Էր Ռիադում․ Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները Էր Ռիադում առաջին հերթին ուղղված են լինելու երկրների միջև հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնմանը և Ուկրաինայի հարցով հնարավոր հանդիպման նախապատրաստմանը, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա լրագրողներին հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ երկուշաբթի օրը կմեկնեն Էր Ռիադ, իսկ երեքշաբթի օրը կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Առաջին հերթին՝ շփումները, որոնք տեղի կունենան երեքշաբթի, կվերաբերեն ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնմանը և Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր վերացումը Սաուդյան Արաբիայի բանակցությունների մաս է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչները կհանդիպեն Մյունխենի անվտանգության համաժողովում։ Ավելի ուշ նա նշել էր, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան Սաուդյան Արաբիայում բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն։

 

Ռազմագերիներ