23 Փտր
2025
-7.8° c ԵՐԵՎԱՆ
-7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարգավորման գործընթացում Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք լինել չի կարող. Լավրով

Կարգավորման գործընթացում Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք լինել չի կարող. Լավրով

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ նման զիջումների է գնացել Խորհրդային Միության ղեկավարությունը։ Ցանկանում եք, որ կարգավորման բանակցությունների ընթացքում ինչ-որ մտորումնե՞ր հնչեն՝ կապված որոշ տարածքների զիջման հնարավորության հետ: Ինչպե՞ս զիջել. ռուս բնակիչներո՞վ, թե՞ առանց մարդկանց՝ միայն հազվագյուտ հողային մետաղներով»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք այժմ խոսում են այն մասին, թե ինչպես մոտենալ ուկրաինական ճգնաժամին, և դեռ պարզ չէ, թե նրանցից ով է լիազորված նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնի վարչակազմի անունից խոսելու այս հարցով, նույնպես խոսում են փոխզիջումների մասին։