23 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որովհետև գործողը լեգիտիմ չէ․ Փաշինյանի հայտարարության կարևոր կետերը

Անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որովհետև գործողը լեգիտիմ չէ․ Փաշինյանի հայտարարության կարևոր կետերը

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ խոսել է գաղափարախոսության և նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Ուղերձի կարևոր կետերը` ստորև.

  • Իսկ ի՞նչի համար է գաղափարախոսությունը։ Այն մի ծրագիր է, որը պայմանավորում է այն որդեգրած անձի, խմբի, ժողովրդի գործողությունները երկարաժամկետ կտրվածքով՝ անկախ նրանից ամեն օր մենք այդ գաղափարախոսության վրա հղում անո՞ւմ ենք, թե՞ ոչ։
  • Իրական Հայաստանը ՀՀ-ն է՝ 29,743 քմ տարածքով։ Պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, իմ պատկերացմամբ ու առաջարկով, այս գաղափարախոսությունը պետք է որդեգրվի։ Այս կոնտեքսում անհրաժեշտ է ժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունում, որովհետև գործող Սահմանադրության ընդունման համար բոլոր նախորդ հանրաքվեները ունեն լեգիտիմության պակաս։
  • Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ։
  • Ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը հանդիսանում է ՀՀ-ն կերտողն ու ՀՀ-ում ընտրողը։ Ժողովուրդը ՀՀ-ի առանցքն է։
  • Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց։ Ժողովուրդը պետություն ստեղծում է բարեկեցության համար։ Պետությունը, «որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է, այսինքն այնտեղ եմ, որտեղ կա հաց, որովհետև պետությունը այն գործիքն է, որտեղ ստեղծվում է հաց, ասել է թե` բարեկեցություն, պետությունը ժողովրդի բարեկեցության գաղտնիքն է, բարեկեցությունը՝ երջանկության գաղտնիքը։
  • Հարստացիր և հարստացրու․ լավ ապրելը պետք է դառնա կանոն՝բարեկեցության ստանդարտի տրամաբանության մեջ։ Պետք է գիտակցել, որ լավ ապրելու համար միակ գործիքը  շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը։ Հարստանալու և հարստացնելու գործընթացը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության միջավայրում։ Յուրաքանչյուրը ոչ միայն ինքը իրեն հարստացնելու, այլև իր պետությունն ու իր համաքաղաքացիներին հարստացնելու տրամաբանությամբ պետք է գործի։
  • Մարդը բարձրագույն արժեք է, սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալը առաջնահերթություն է։ Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները, երբեմն տեսադաշտից բաց են թողնում բարձրագույն արժեքը՝ մարդուն, նրա ապրելու և կյանքը վայելելու բնականոն մղոնը։ Սույն գաղափարախոսությունը՝ մարդուն և նրա կարիքները առանցքում դնելու գործնական այն ըմբռնումն է, որ մարդը պետք է հոգա, և պետական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն մարդուն՝ դրա համար անհրաժեշտ կրթությամբ և գիտությամբ լցնելու համար։ Հոգևոր մշակութային արժեքները նույնպես դիտարկվում են այս դիտանկյունից։ Սա ունի ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կարիքների անբաժան մասն է, որովհետև մարդն ունի նաև  հոգևոր արժեքների կարիք։
  • Երջանիկ անհատ․ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր , ունի սիրելի աշխատանք ու հասանելի է առողջ սնունդն ու ապրելակերպը, ունի անհրաժեշտ կենցաղային պայմաններ, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին։ Սեփական երջանկությամբ անհատը պայմաններ է ստեղծում նաև շրջակա միջավայրի երջանկության համար։