15 Ապր
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բռնապետ Զելենսկին, ըստ երևույթին, ուզում է պահպանել կերակրատաշտը․ Թրամփ

Բռնապետ Զելենսկին, ըստ երևույթին, ուզում է պահպանել կերակրատաշտը․ Թրամփ

Պատկերացնո՞ւմ եք՝ համեստ և հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահագներին համոզեց ծախսել 350 միլիարդ դոլար՝ ներգրավվելու մի պատերազմի մեջ, որում անհնար է հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր, ու պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի և ԹՐԱՄՓԻ, երբեք չի կարողանա կարգավորել․ սոցցանցի  իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան,  Եվրոպայի փողերը երաշխավորված են, մինչդեռ ԱՄՆ-ն դրա դիմաց ոչինչ չի ստանա։ Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը հավասար պայմաններ չպահանջեց, եթե այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար. մենք ունենք մի մեծ, գեղեցիկ օվկիանոս՝ որպես բաժանարար։ Բացի այդ էլ, Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որը մենք ուղարկել ենք իրեն, «ԿՈՐԵԼ Է»:

Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնելուց, ուկրաինական հարցումներում շատ ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որում նա հաջողում էր, Բայդենին «ներդաշնակ» նվագակցելն էր։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրան երկիր չի մնա: Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, ինչը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓ» -ը և Թրամփի վարչակազմն են ի զորու անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան անընդունակ եղավ խաղաղություն հաստատել, իսկ Զելենսկին, ըստ երևույթին, ցանկանում է պահպանել «կերակրատաշտը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, և ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ իզուր են զոհվել և դա շարունակվում է»,- գրել է Թրամփը։

 

Ռազմագերիներ