22 Փտր
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
-9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն ապագայում կարող է G20-ի անդամ դառնալու հավակնություն ունենալ. Լավրով

ԵԱՏՄ-ն ապագայում կարող է G20-ի անդամ դառնալու հավակնություն ունենալ. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դրսևորում է դրական դինամիկա, ներդրումներ է կատարում համաշխարհային տնտեսական կապերի զարգացման մեջ և ապագայում կկարողանա հավակնել Մեծ քսանյակում (G20) տեղ ունենալուն․ Հարավային Աֆրիկայում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ  մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվանից Աֆրիկյան միությունն արդեն դարձել է «G20» լիիրավ անդամը, և այժմ դրանով հետաքրքրված են Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքը։

«Ողջունում ենք այդ տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ պահի Եվրասիական տնտեսական միությունը կարող է հավակնել նմանատիպ կարգավիճակի, քանի որ վերոհիշյալ բոլոր ասոցիացիաները միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման գործում իրենց ներդրման առումով դրական դինամիկա են դրսևորում»,- նշել