
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ նոր համաձայնագրում պահանջում է հրաժարվել նավահանգստային եկամուտներից և բնական ռեսուրսների եկամուտների կեսից․ The New York Times
ԱՄՆ-ը կոշտացրել է ուկրաինական գործարքի պայմանները, ըստ որոնց Ուկրաինան պետք է հրաժարվի ոչ միայն բնական ռեսուրսներից իր եկամուտների՝ այդ թվում գազի և նավթի կեսից, այլև նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից ստացվող եկամուտներից, հայտնում է The New York Times-ը։
Նշվում է, որ համաձայնագրի նոր նախագծում ներառված են նաև Ռուսաստանի կազմի մեջ մտած տարածքներից եկամուտների մասին դրույթներ՝ «դրանց ազատագրման դեպքում»։ Ընդ որում, ԱՄՆ-ի համար այդ տարածքների ռեսուրսներից ստացվող եկամուտների բաժինը կկազմի 66 տոկոս։
Նոր փաստաթղթում ասվում է, որ գործարքից ստացված հասույթը կուղղվի հատուկ հիմնադրամ, որում ԱՄՆ-ը կունենա 100 տոկոս ֆինանսական բաժնեմաս։ Ուկրաինան պետք է ներդրումներ կատարի այս հիմնադրամում, քանի դեռ այն չի հասել 500 միլիարդ դոլարի։